Համայնքային ոստիկանները Հովտաշեն գյուղում թմրանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Արտաշատի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Հովտաշեն գյուղի 63-ամյա մի բնակիչ եղբոր տան բակում կանեփ է աճեցնում:

Օգոստոսի 8-ին, քրեական վարույթի շրջանակներում, ոստիկանները նշված տան բակում հայտնաբերեցին կանեփի 57 բույս: 63-ամյա տղամարդը խոստովանել է, որ ցանել և մշակել է ինքը:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

--00--ԶՀ

Տեսանյութեր