Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ Կոմկուսի ակտիվիստներն այցելեցին Գյումրու ռուսական ռազմաբազա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 23, 24News

default (2)

Փետրվարի 23-ին՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ Հայաստանի Կոմունիստական կուսակցության ակտիվիստներն այցելեցին հանրապետությունում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազա:

Նրանց դիմավորեց բազայի հրամանատարի ռազմաքաղաքական պատրաստման հարցերով տեղակալ, գնդապետ Ալեքսանդր Շուվալովը:

Կոմունիստական կուսակցության  Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղարի պաշտոնակատար Երջանիկ Ղազարյանն ընթերցեց  ակցիայի մասնակիցների հայտարարությունը,  որը դատապարտում էր մի շարք լրատվամիջոցների եւ տարբեր արեւմտամետ քաղաքական եւ հասարակական կազմակերպությունների՝  Հայաստանում ռուսական ներկայությունը, մասնավորապես` 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայումը վարկաբելելու փորձերը:

«Մենք՝ Գյումրիում ակցիայի մասնակիցնրես, մեր վճռական «ՈՉ»-ն ենք ասում Արեւմուտքի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների՝ հայ-ռուսական հարաբերությունները խաթարելու բազմամյա փորձերին: Ահա արդեն մի քանի տարի Սորոսի հիմնադրամի եւ այլ արեւմտյան կառույցների կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները, ԶԼՄ-ները իրենց համար հակաժողովրդական գործունեության համար թիրախ են ընտրել Հայաստանի երկրորդ քաղաքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազան: Հենց Լենինակաում  նպատակաուղղված աշխատանք է տարվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմական եւ ռազմավարական համագործակցության գաղափարի վարկաբեկման համար՝ տարբեր սադրանքների եւ 102-րդ ռազմաբազայի մասին բացասական տեղեկատվության տարածման միջոցով:

Սադրիչների նպատակն ակնհայտ է. աստիճանաբար, արհեստականորեն արդիականացնել Հայաստանի տարածքից ռազմական բազայի դուրսբերման հարցը, ինչը մեր խորը համոզմամբ հղի է երկրի եւ ժողովրդի համար աղետալի հետեւանքներով», - ասաց Ղազարյանը:

Նա համոզված է, որ Հայաստանի համար միակ կարեւոր ուղին ՌԴ հետ ռազմական եւ ռազմավարական միությունն ամրապնդող ուղղությունն է, իսկ հայ-ռուսական հարաբերությունները վնասելու Արեւմուտքի դրածոների փորձերը պետք է անմիջապես հակահարված ստանան»:

Գնդապետ Շուվալովն իր հերթին ակցիայի մասնակիցներին շնորհավորեց Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ՝ երախտագիտություն հայտնելով , որ նրանք այդքան երկար ճանապարհ են անցել ռազամական բազայի անձնակազմին տոնի կապակցությամբ շնորհավորելու, բոլոր ռուսաստացիների համար այս տոնական օրը ցուցաբերած աջակցության համար:

Այնուհետ նա հյուրերին հրավիրեց ռազմական բազայի տարածք: Ակցիայի մասնակիցներին հյուրասիրեցին տաք թեյով եւ հայկական կոմպոտով:

Բազայի տարածքում նաեւ փորձադաշտ էր բացվել, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին ստուգել ինչպես իրենց ճշգրտությունը եւ տոկունությունը, այնպես էլ լեգենդար ռուսական հրաձգային սպառազինության որոշ տեսակները:

Փորձադաշտի անմիջական հարեւանությամբ բացվել էր ռուսական «Վոենտորգի» տաղավարը, որտեղ բանակային թեմատիկայի սիրահարները կարող էին բանակային շապիկներ եւ ՌԴ ԶՈՒ պատկերով կրծքանշաններ, ծալովի դանակներ, հատուկ բանակային բաժակներ եւ շատ այլ իրեր ձեռք բերել:

Այցի վերջում ռազմական բազայի հյուրերը եւ զինծառայողները լուսանկարվեցին:

 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ռուս զինծառայողների նկատմամբ ձեր վերաբերմունքի համար: Նորից կրկնում եմ, որ ռուսներն ու հայերը եղբայրական ժողովուրդներ են: Նրանք եղել են, կան եւ եղբայրական ժողովուրդներ կլինեն, եւ մեր միջեւ որեւէ բաժանում չի եղել եւ չի կարող լինել», - ասաց գնդապետ Շուվալովը: