Սուտը շատ թանկ է նստում պետության վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

02.thumb_.jpg

Մենք այդքան հարուստ չենք, որ թույլ տանք ժողովրդին խաբել: Ֆեյսբուքի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը.

«Յուրաքանչյուր սուտ շատ թանկ է նստում պետության ու ժողովրդի վրա, ամեն օր վճարում ենք անդառնալի ու շատ ցավալի կորուստներով:

Սուտն ու կեղծիքը քայքայել են մարդկանց վստահությունն ու հավատն ինչպես միմյանց, այնպես էլ պետության նկատմամբ:

Ոչ մեկին չեն հավատում, չեն վստահում, ամեն ինչի մեջ սուտ են փնտրում, կեղծավորություն են տեսնում:

Պետք է փոխել ու փոխվել, չստել, լինել անկեղծ, ընդունել ու խոստովանել սխալները, ցույց տալ դրանք ուղղելու ձևերն ու մեթոդները:

Սա է բանալին, սա է ճանապարհը, սա է առողջացման ու հզորացման ձևը . . .»,-գրել է նա:

--00--ԶՀ