Գնել Սանոսյանը հետևել է Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհին կատարվող աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

299080283_372942798356044_4581889628557861494_n.jpg

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Վահե Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և համայնքապետի հետ հետևել է Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ91+176-կմ96+176 հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։

Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքները մեկնարկել են այս տարի, նախատեսվում է ավարտել 2022 թվականի վերջում։

--00--ԶՀ

 

 

Տեսանյութեր