Մեծ Բրիտանիայի յոթ քաղաքներ կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ-2023»-ն ընդունելու իրավունքի համար

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

մշակույթ

Անգլիայի վեց քաղաքներ եւ Գլազգոն մտել են «Եվրատեսիլ» մրցույթի անցկացման հավակնորդների կարճ ցուցակ, որը Եվրոպայի հեռարձակողների միության (ԵՀՄ) որոշմամբ 2023 թվականին կկայանա Մեծ Բրիտանիայում: Այդ մասին հայտարարել Է Բի բի սի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, որը ԵՀՄ-ի հետ պետք Է ընտրի հաղթող քաղաքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շնորհավորում ենք Բիրմինհամին, Գլազգոյին, Լիդսին, Լիվերպուլին, Մանչեսթրին, Նյուքասին եւ Շեֆիլդին: Հայտերի բազմազանությունը, որոնք ստացվել են Միացյալ Թագավորության բոլոր անկյուններից, ցնցող Էր,- հայտարարել Է կորպորացիայի ներկայացուցիչ Քեյթ Ֆիլիպսը:- Մենք ձգտում ենք առաջիկա մրցույթը դարձնելու հիրավի բացառիկ եւ ունակ պատշաճը հատուցելու ինչպես գեղեցիկ երկիր Ուկրաինային, այնպես Էլ արժանի ներկայացնելու Մեծ Բրիտանիայի երաժշտական եւ ստեղծագործական տաղանդներին իրենց ամբողջ բազմազանությամբ»: Մրցույթն ընդունելու ցանկություն Էին հայտնել Բրիտանիայի 20 քաղաքներ, որոնցից ընտրվել Է յոթը, որոնք ունեն նման մասշտաբի միջոցառումների կազմակերպման առավել մեծ փորձ: Այժմ դրանք պետք Է պատրաստեն ավելի մանրամասն հայտեր, որոնք կքննարկի կորպորացիան:

Հաթող կդառնա այն քաղաքը, որը կհավաքի առավելագույն թվով բալեր մի շարք ցուցանիշներով, որոնք կգնահատի Բի բի սին: Սպասվում Է, որ մրցույթի անցկացման վայրը հայտնի կդառնա աշնանը: «Եվրատեսիլի» 66-րդ մրցույթում, որը տեղի ունեցավ Թուրինում, հաղթանակ տարավ ուկրաինական Kalush Orchestra հիփ հոփ խումբը՝ «Ստեֆանիա» երգով: Երկրորդ տեղը բաժին հասավ Մեծ Բրիտանիային, իսկ երրորդն՝ Իսպանիային: Ըստ ավանդույթի «Եվրատեսիլն» անցկացվում Է այն երկրում, որը հաղթանակ Է տարել նախորդ մրցույթում:

Ուկրաինան հայտարարել Է 2023 թվականին «Եվրատեսիլն» ընդունելու պատրաստակամության մասին, սակայն ԵՀՄ-ն հայտնել Է, որ մրցույթը հնարավոր չի լինի անցկացնել Ուկրաինայում մասակիցների անվտանգության ապահովման բարդությունների պատճառով: Այդ առնչությամբ ԵՀՄ-ն սկսել Է բանակցություններ Բի բի սիի հետ Միացյալ Թագավորությունում մրցույթը կազմակերպելու շուրջ եւ համաձայնություն Է ստացել: Մեծ Բրիտանիան «Եվրատեսիլը» կազմակերպել Է ութ անգազմ՝ ավելի, քան ցանկացած այլ երկիր: Վերջին անգամ երգի մրցույթը թագավորությունում տեղի Է ունեցել 1998 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՏՏ