Սյունիքն անվտանգ է․ ես բոլորին հրավիրում եմ Գորիս․ Առուշ Առուշանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

v1.thumb_.jpg

Մեր հասարակության մեջ կա թյուրըմբռնում, որ Գորիս, առհասարակ Սյունիք գալու համար պետք է թշնամու «պոսերով» անցնեն, այդպիսի բան չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս տարի Գորիս այցելող զբոսաջրիկների թիվը նվազել է, ի՞նչն է պատճառը։

«Ես բոլորին հրավիրում եմ, այստեղ անվտանգ է։ Այստեղ ամեն բան շատ ավելի լավ է, քան Հայաստանի մեկ այլ մարզում, որը հեռվից թվում է անվտանգ։ Ամեն բան կարգին է, մարդիկ կարող են գալ, բոլոր պայմանները ստեղծված են, մենք էլ հյուրասեր ժողովուրդ ենք, մեծ սիրով կընդունենք մեր հյուրերին»,-նշեց Առուշանյանը։

Խոսելով սահմանամերձ գյուղերից վերաբնակեցման մասին՝ Առուշ Առուշանյանն ասաց, որ ոչ մի սահմանամերձ գյուղից արտագաղթ չի եղել․ «Շուռնուխում, որտեղ կառուցված բնակարանները մի քանի մետր են հեռու թշնամուց, մարդիկ ապրում են, ոգին տեղն է, մարտական են, պետք է կանգնած մնանք մինչև Արցախի ազատագրում»։

--00--ԶՀ