Հարուցվել և վարույթ է ընդունվել Ստեփանակերտում տեղի ունեցած վթարի քրգործը. Արցախի ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Արցախի ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում հարուցվել և վարույթ է ընդունվել 2022 թ. օգոստոսի 12-ին` ժամը 08:45-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Մելիքավան փողոցի ճանապարհահատվածում 1992 թ. ծնված ՌԴ քաղաքացի Ի.Ֆ.-ի վարմամբ HAVAL H9 մակնիշի և Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքի 1996 թ. ծնված Է.Գ.-ի վարմամբ «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով վերջինիս ավտոմեքենայում գտնվող ուղևորներ՝ 1971 թ. ծնված Հ.Գ.-ի, 1970 թ. ծնված Ն. Դ.-ի, 1972 թ. ծնված Լ. Մ.-ի և 1966 թ. ծնված Ս.Ն.-ի մահվան, իսկ վարորդ Է.Գ.-ի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործը:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ ՔԿ Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչության ՀԿԳ քնիչը:

Իրականացվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԶՀ