Ռուս խաղաղապահներից դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ու՞մ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

02.thumb_.jpg

Հիմա էլ իրար հերթ չտալով՝ Արցախում միջազգային խաղաղապահների տեղակայման շքերթ է մեկնարկել։ Այս մասին ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը գրել է ֆեյսբուքի իր էջում։

«Երկու նկատառում.
Ա/ Քանի դեռ նիկոլիստներն են իշխանության, որեւէ մեկը Հայաստանի կարծիքը չի էլ հարցնելու։

Ի՞նչ որոշեն, դա էլ՝ անելու են։

Բ/ Ռուս խաղաղապահներից խիստ դժգոհ «քաղաքական ռահվիրաները» ու՞մ նկատի ունեն «միջազգային խաղաղապահ» ասելով.
Թուրքիայի՞ն, թե՞՝ Արեւմուտքին։

Առաջինի «բայրաքթարները» սպանեցին հազարավոր հայորդիների, իսկ վերջինները ՝ լուռ հետեւում էին դրան»,-գրել է նա։

--00--ԶՀ