Կարմիր խաչը 190 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

խաչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շինանյութերով բեռնված 190 տոննա քաշով  9 բեռնատար է ուղարկել Դոնեցկի և Լուգանսկի շրջաններ: Այդ մասին հայտնում է «korrespondent.net»-ը՝ հղում անելով Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն միայն անցած շաբաթվա ընթացքում 232 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Դոնբաս:

Հիշեցնենք՝ Դոնբասի բնակիչների համար ՄԱԿ-ը հումանիտար օգնության ֆոնդ է ստեղծել, որի նպատակը տարածքի՝ զինված հակամարտությունից տուժած բնակչությանն օգնություն ցուցաբերելն է