Օգոստոսի 23-ին իմ և Փաշինյանի հանդիպումը կավարտվի նրա հրաժարականով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Օգոստոսի 23-ին իմ և Փաշինյանի հանդիպումը կավարտվի նրա հրաժարականով։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ օրը Գերագույն խորհրդի պատգամավորների հետ տեղի կունենա խորհրդանշական նիստ, ինչպես նաև անկախության հանրահավաք, որին պետք է մասնակցեն ՀՀ քաղաքացիները և պաշտպանեն իրենց պետականությունը ցանկացած իշխանությունից։

«Նիկոլ Փաշինյանի վատն ու վտանգավորն այն է, որ նա խաբեությամբ է տիրացել այս իշխանությանը»,- ասել է Ղազարյանը։

Բանախոսն անդրադարձել է նաև Սյունիքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին՝ նշելով, որ այստեղ կա ավելի քան իրական վտանգ, որի մասին, ի դեպ, ամենաբարձր մակարդակով ոչ մեկ անգամ բարձրաձայնել է Իրանը։

Մանրամասները՝ տեսանյութում։