Վենեսուելան Կոլումբիայի հետ սահմանին զորք է տեղակայել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

զորք

Վենեսուելայի զինված ուժերի հրամանատարության թվիթերյան էջից տեղեկանում ենք, որ Վենեսուելայում զինված ուժերը Կոլումբիայի հետ սահմանին զորք տեղակայելու հրաման են ստացել: 

«Գլխավոր հրամանատար Մադուրոյի հրահանգի համաձայն՝ մեր հրամանատար Ռեմիխիո Սեբալյոսը զինված ուժերին հանձնարարել է շուտափույթ կերպով զորք տեղակայել Կոլումբիայի սահմանին` սահմանը փակելու միջոցով ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար»,- նշված է գրառման մեջ: 

Հայտարարության դրդապատճառը Կուլումբիայի սահմանին նոր հումանիտար օգնության ժամանումն է, որն ուղարկված է հիմնականում ԱՄՆ-ի: Երկրի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը, որը դեմ է ԱՄՆ-ից հումանիտար օգնության ընդունմանը՝ դա ռազմական միջամտության պատրվակ համարելով, մտադիր է խոչընդոտել օգնության մուտքը երկիր և այդ նպատակով արդեն փակել է Բրազիլիայի հետ ցամաքային և Փոքր Անտիլյան կղզիների հետ ծովային սահմանը: Դիտարկվում է նաև Կոլումբիայի հետ սահմանի փակման հնարավորությունը:

Փետրվարի 22-ին անհայտ անձինք հարձակում էին գործել հումանիտար օգնությունն ընդունելու նպատակով Կոլումբիայի սահման ուղևորվող խորհրդարանականների ավտոբուսի վրա, ինչի հետևանքով տուժել էր ավտոբուսի վարորդը: