Սա տնտեսական հեղափոխության հզոր ազդակ է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

.

Առավոտից մասնակցում եմ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային համաժողովին. սա իսկապես Նոր Հայաստանին արժանի միջոցառում է, տնտեսական հեղափոխության հզոր ազդակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շնորհակալություն կազմակեպիչներին՝ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, Լոռու մարզպետարանին, նրանց աջակցած բոլոր կազմակերպություններին եւ անձանց, բոլոր մասնակիցներին»,-նշել է նա: