Որդու՝ հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական հագուստով Կարին Տոնոյանը բարձրացել է Մասիսի գագաթ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

հասարակական

Բուն Հայոց 4515 թվականի տարեմուտին (2022թ. օգոստոսի 11) Կարին Տոնոյանը բարձրացավ Հայոց սրբազան Մասիս լեռան գագաթը։

Կարին Տոնոյանի վերելքը ծովի մակարդակից 5165 մետր բարձրություն տեղի է ունեցել որդու՝ 44-օրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի զինվորական արտահագուստով՝ որպես ուխտ նրա և հայրենիքի պաշտպանության, հայ ժողովրդի ազատության ու հայոց հողահավաքման համար սեփական կյանքը զոհաբերած բազմահազար քաջորդիների սրբազան գործի շարունակման։

Վերելքն Արարատի գագաթ խորհրդանշում է ինչպես հայոց ազգային նպատակի գոյությունը, այնպես էլ այդ նպատակը սեփական կյանքի նպատակ դարձնելու յուրաքանչյուր արժանապատիվ հայի հանձնառությունը, հանուն այդ նպատակի դժվարություն ու նեղություն կրելու պատրաստակամությունը։