Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News 

հասարակական

Հայաստանում այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ սա պայմանավորված է Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում այդ օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։