Անձնական հարցերի շուրջ վեճի ժամանակ 26-ամյա չարենցավանցին դանակահարել է 34-ամյա համաքաղաքացուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

timthumb

Օգոստոսի 11-ին` ժամը 22.40-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ ազդրի ծակած վերքերով բուժօգնության է դիմել չարենցավանցի 26-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագած վաճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 34-ամյա համաքաղաքացին:

Բացատրական աշխատանքի շնորհիվ Չարենցավան քաղաքի 34-ամյա բնակիչը օգոստոսի 12-ին ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նա ձերբակալվել և տեղափոխվել է քննչական բաժին:

--00—ԼՄ