Երևանում Mazda 6-ը մխրճվել է կանգառի մեջ. վիրավորների կյանքը փրկվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

նկար

Օգոստոսի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմանում Mazda 6 մակնիշի ավտոմեքենան Արմենակյան փողոցում՝ թիվ 128 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել տրանսպորտի համար նախատեսված կանգառի մեջ, գրում է  shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ վրաերթի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբերի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել, մեկը՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մեկն էլ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Վիրավորներից մեկին փրկարարները դուրս են բերել կանգառի և շինության պատի արանքից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։  

--00—ԼՄ