Ալիևը հանձնարարել է ադրբեջանցիներով բնակեցնել հայկական Բերձորը, Աղավնոն և Սուսը. ԱՊԱ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

աղավնո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով պետական համապատասխան գերատեսչությունները պետք է կազմակերպեն Արցախի Բերձոր, Աղավնո և Սուս բնկավայրերն ադրբեջանցիներով բնակեցնելու գործընթացը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։

Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։

Այժմ իրականացվում են աշխատանքներ հայկական գյուղերում բնակվել ցանկացողների թիվը հստակեցնելու ուղղությամբ։  

--00—ԼՄ