Երևանի Արշակունյաց պողոտայում բախվել են «Mercedes E320» և «Mercedes E» ավտոմեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

82364_b.jpg

Օգոստոսի 13-ին, ժամը 19։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Սպորտ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Mercedes E» (վարորդ՝ Ա․Գ․) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իրականացրել սահմանազատում և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

 --00--ԶՀ