Թուրքիայի հայերի գոյությունը վտանգված է․ Ռուբեն Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Թուրքիայի սահմանամերձ Կարս նահանգում փետրվարի 4-ից մեկնարկած «Ձմեռ 2019» միջազգային զորավարժություններն ավարտվել են փետրվարի 22-ին։ Բացի Թուրքիայի զինված ուժերից, զորավարժությանը մասնակցել է 14 երկիր, որից 7-ը՝ դիտորդի կարգավիճակում։

Զորավարժությանը մասնակցել է 1 446 զինծառայող, օգտագործվել է 545 ռազմական մեքենա և 790 զինատեսակ։ Նման զորավարժություն առաջին անգամ է անցկացվում հայ-թուրքական սահմանի մոտ։ 

Ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի՝ մտավախություններ կան և պետք է զգոն լինել՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմից զորավարժությանը մասնակցում էր նաև Նախիջևանի  Ինքնավար Հանրապետությունում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներից մեկը։

Նախիջևանն այն տարածքն է, որի շուրջ զարգացումները կարող են վտանգավոր լինել ամբողջ տարածաշրջանի համար։ Թուրքագետն անդրադարձել է վերջերս ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը, որը կարող է շուտով վերածվել ռուս-թուրքական բախման։ Թուրքագետն անդրադարձել է Թուրքիայի ներքին խնդիրներին, Մերձավոր Արևելքի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ ունեցած խնդիրներին։