Պայթյունից՝ 7 երեխա գտնվում է «Աստվածամայր» ԲԿ-ում․ 5-ամյա աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 7 երեխա և 2 մեծահասակ տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որից հետո  նրանց տեղափոխել են այլ հիվանդանոց, մեկ երեխա այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին 24 News-ին հայտնեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Տեսանյութեր