​​​​​​​«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածը տղամարդ է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

հասարակական

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով այս պահի դրությամբ կա մոտ 30 տուժած, նախնական տեղեկություննեռրով կա մեկ զոհ, զոհվածը տղամարդ է: Այս պահին տարածքում իրականացվում է հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներ; Այս մասին 24News-ին հայտնեց ԱԻՆ մամուլի ծառայության խոսնակ Հայկ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։