Բերձորի և Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորը Հայրենիք է վաճառում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

քաղաքական

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը տելեգրամ ալիքում գրում է․

«Աղավնոյի բնակիչներից մեկն այրեց իր տունը։ Իհարկե, ես չէ, որ պիտի դատեմ, բայց իմ խորին համոզմամ ճիշտ է արել։ Ինչպես ինքն է իր խոսքի մեջ ասում՝ Հայրենիքը չի վաճառվում։ Իսկ թշնամուն՝ նաև տունը չի վաճառվում։
Աղավնոյի բնակիչն ամեն ինչ շատ ճիշտ է հասկացել՝ այդ փոխհատուցումը, որն ինքը ստանալու էր, եթե տունը չայրեր, իրեն Ադրբեջանի իշխանություններն էին վճարելու։ Հայ իշխանությունների ձեռքով էին վճարելու, բայց հենց ադրբեջանցիները։ Ադրբեջանի բյուջեից։ Ի տարբերություն այդ հայ իշխանավորների, Աղավնոյի այս քաղաքացին թշնամու հետ նման գործարքի չի գնում։ Ճիշտ է անում։

Հիմա ամենակարևորի մասին՝ Բերձորի ու Աղավնոյի տներն անվնաս թուրքին հանձնող հայ իշխանավորն անում է նույնը, ինչ արել է 44-օրյա պատերազմի ընթացքում՝ Հայրենիք է վաճառում։ Եվ սա դավաճանության ևս մեկ փաստ է։ Իրական հայը՝ այն էլ իշխանություն ունեցող հայը, ամեն ինչ կաներ, որպեսզի այդ տարածքում երբեք թուրք չապրեր։ Սա առաջինը։

Երկրորդ, ավելի քան վստահ եմ, որ իր տունն այրած մեր հայրենակիցը ուշ թե շուտ փոխհատուցում ստանալու է։ Չի կարող չստանալ։ Սա պետք է դառնա յուրաքանչյուրիս հերթական խնդիրը։ Որովհետև այն Հայաստանը, որտեղ այլևս դավաճաններ չեն լինի, պարզապես պարտավոր է լինելու ոչ միայն փոխհատուցել, այլև խրախուսել յուրաքանչյուրի ազգանվեր ու արժանապատիվ վարքը»։