«Սուրմալու» տոնավաճառի տարածքում հրդեհն ամբողջությամբ լոկալիզացվել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

sas

«Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բռնկված հրդեհն ամբողջությամբ լոկալիզացվել է և այլևս չի անցնում այլ տարածքներ։ Այս մասին 24News-ին հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Հրդեհն ամբողջությամբ լոկալիզացվել է, տարածումը փակել ենք ու այդ առումով խնդիր չունենք։ Ուղղակի քանի որ մեզ համար անհայտ բաներ են այրվում, կրակի մարումը բարդանում է», - նշեց նա։ Հիշեցնենք, որ «Սուրմալու» տոնավաճառի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այս պահին հայտնի է վեց զոհի մասին, ևս 16-ն անհետ կորած են համարվում։

--00—ԻԴ