Ողբերգական ավտովթար Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ճանապարհին. մահացել է 22-ամյա աղջիկ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հասարակական

Օգոստոսի 14-ին ժամը 20:20-ին ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Այգեստան-Դրմբոն ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության և ԱՀ քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը և պարզել, որ նույն օրը ժամը 19:50-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրին, իրար են բախվել Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի 35-ամյա բնակիչ Ի.Գ.-ի վարած «Մերսեդես Բենց» և Ստեփանակերտ քաղաքի 35-ամյա բնակիչ Զ.Գ.-ի վարած «Օպել աստրա» մակնիշի ավտոմեքենաները։

Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի ուղևոր` Է. Մ.-ն (ծնված 1998թ., Ասկերանի շրջ. գ. Խաչեն), «Օպել աստրա» ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ` Ա.Գ.-ն (ծնված 1993թ.,ք. Ստեփանակերտ), Ա. Գ.-ն (ծնված 1984թ., Ասկերանի շրջ. գ.Քռասնի) ստացած մարմնական վնասվածքներով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Ցավոք, ուղևորներից մեկը` Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա բնակչուհի Դ.Խ.-ն տեղում մահացել է:

--00--ՏՏ