ՀՀ «Ներդրումների աջակցման կենտրոն»-ը և Ճապոնիայի ներդրումների ինստիտուտը ստորագրել են հուշագիր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

1090290.jpg

Հայաստանի «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (Enterprise Armenia) և Ճապոնիայի օտարերկրյա ներդրումների ինստիտուտի (Japan Institute for Overseas Investment) միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի առցանց ստորագրման արարողությանը մասնակցել է Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արեգ Հովհաննիսյանը, «Ներդրումների աջակցման կենտրոնի» տնօրեն Լևոն Օհանեսյանը, JOI-ի նախագահ Տոշիյուկի Կոսուգին, ինչպես նաև ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Արեգ Հովհաննիսյանն իր գոհունակությունն է հայտնել, որ դեռևս ամիսներ առաջ Ճապոնիայում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնված հուշագիրն արդեն պատրաստ է ստորագրման և հույս է հայտնել, որ այն լրացուցիչ գործիք կհանդիսանա երկու երկրների միջև ներդրումների ոլորտում առկա համագործակցության խորացման համար՝ ամրապնդելով 2018 թվականից Հայաստանի և Ճապոնիայի միջև գործող ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության համաձայնագրի դրույթները և նպաստելով նշված ոլորտում առկա ներուժի իրացմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել մոտ ապագայում գործողությունների ծրագիր մշակել և առցանց հանդիպումներից բացի կազմակերպել նաև փոխայցելություններ և ունենալ առկա հանդիպումներ:

--00--ԶՀ

Տեսանյութեր