ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News
ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
«Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
Ուժ, կորով ու համբերություն բոլորիս»,-ասված է ուղերձում։
--00--ՏՏ