Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից․Քըլըչը ցավակցություն է հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

սս

Խորապես ցնցված եմ Երևանի կենտրոնում՝ բացօթյա առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին լուրից: Այս մասին Թվիթթերի իր էջում գրել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։

«Ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս ողբերգության հետևանքով»,-գրել է Քըլըչը։

Քըլըչի գրառման պահին հայտնի է եղել 1 զոհի մասին:

Քըլըչը իր գրառման տակ նշել է ՀՀ ԱԳՆ-ի ու ՀՀ կողմից հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի էջերը:

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 6, տուժել՝ 61 մարդ:

--00—ԻԴ