Դանակահարություն Երեւանում. կասկածյալն ու տուժողը նախկինում դատապարտված են եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

.

Այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երեւանի բնակիչ 28-ամյա Խաչատուր Խ.-ն:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

 

Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երեւանի բնակիչ 20-ամյա Ռուբեն Ն.-ն է, ով Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է, եւ հիվանդանոց է տեղափոխվել Փափազյան փողոցից:

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության ծառայողները պարզել էին, որ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խաչատուր Խ,-ն:

Աղբյուրի տեղեկություններով, քիչ առաջ վերջինս ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին: Դանակահարվածն ու դանակահարողը նախկինում եղել են դատապարտված: