Թող Աստծո հովանու ներքո անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հասարակական

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել «Սուրմալու»-ի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին:

«Խորին ցավակցություններս ու զորակցությունս եմ հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված անձանց հարազատներին, իսկ վիրավորներին՝ առողջություն ու արագ ապաքինում:

Թող Աստծո հովանու ներքո բոլոր անհետ կորածները ողջ-առողջ գտնվեն և հայ ազգը զերծ մնա նման ողբերգություններից»,-«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի պետնախարարը:

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Մահացել է 6 մարդ, 15 քաղաքացի անհետ կորած է: Ներկա պահին տարբեր հիվանդանոցներում բուժում է ստանում 21 մարդ:

--00--ՏՏ