Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցությունները. Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

հասարակական

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երեւանում գործող «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ դիմել է հայ ժողովրդին և ցավակցություն հայտնել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում։

«Երևանի առևտրային կենտրոններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վերջին տվյալներով, մահացել է 6 մարդ, 16 հոգու մասին տեղեկություն չկա (15-խմբ.), կան բազմաթիվ վիրավորներ։ Հայ ժողովրդին եմ հայտնում իմ ցավակցությունները»,-գրել է նա։

--00--ՏՏ

Տեսանյութեր