Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, սակայն կշարունակի գտնվել բժշկական կենտրոնում. փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

ռո

Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, գրավի անհրաժեշտ գումարն արդեն վճարված է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

«Սակայն պ-ն Հովսեփյանը դեռ պետք է շարունակի ստանալ ստացիոնար բուժումը, ուստի վերջինս շարունակելու է գտնվել բժշկական հաստատությունում, որտեղ նրան նախապատրաստում են վիրահատության»,- նշել է Ալեքսանյանը։

--00—ԻԴ