Վթար Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում. կա տուժած

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

.

Փետրվարի 23-ին`ժամը 18:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota Voxy» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Դ.) և «Hayasa» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1994 թ.):

Փրկարարները մոտոցիկլետի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն: