ՊՆ N զորամիավորման զինծառայողներին ներկայացվել են նորագույն տեխնոլոգիաների առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

2.jpg

N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ օգոստոսի 15-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Նախորոշված տարածքներում բացազատվել են դաշտային կապի հանգույցներ, ստուգվել են զինծառայողների՝ կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման հմտությունները:

Առաջադրված խնդիրների կատարման ընթացքում զինծառայողներին ներկայացվել են նորագույն տեխնոլոգիաների առանձնահատկությունները։

--00--ԶՀ