Վանաձորում գտնվող բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

.

Փետրվարի 23-ին` ժամը 13:45-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկում կա դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Ն. Շ.-ի (ծնված 1962 թ.) դին իջեցրել են բնակարանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: