52–ամյա վարորդը Mercedes ML-ով բախվել է կայանված Mustang-ին և 1 մետր բարձրությունից ընկել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

6

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  22:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 52-ամյա Մարիետա Մ.-ն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երվանդ Քոչար 11 հասցեում  բախվել է կայանված Mustang-ին, առաջ ընթացել և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել է:

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: 

 Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

--00—ԻԴ