Սյունիքի մարզի Աղիտու գյուղում այրվել է երկհարկանի տուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ռե

Օգոստոսի 16-ին, ժամը 12։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղիտու գյուղում այրվում է երկհարկանի տուն։ Այս մասին հայտնում է ԱԻՆ լրատվության բաժինը։

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 14:33-ին: Այրվել է տունը (150 քմ)՝ գույքով»:

--00—ԻԴ