Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ գլխավոր դատախազի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

5eb2eec.jpeg

Սուրմալուի պայթյունի գործով մեղադրյալներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Եթե լինեին մեղադրյալներ, երեկ երեկոյան ՀՀ դատախազությունն իր հաղորդագրությամբ դրա մասին կհայտներ։

«Հրապարակ» թերթից երեկ ինձ հարցրել են 2021թ. «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի գործի մասին, և ես հայտնել եմ, որ այդ գործով կա մեղադրյալ։ Այսինքն՝ խոսքը վերաբերում է 2021թ. դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալի առկայությանը։

Խնդրում եմ այս ապատեղեկատվությունը տարածող լրատվամիջոցներին հեռացնել այն։ Սա այն դեպքը չէ, որ սխալ տեղեկատվություն հրապարակելը լինի հանդուրժելի։

ՀԳ. Այսպիսի թյուրիմացությունների ծուղակում չհայտնվելու համար եմ միշտ հորդորում լրատվամիջոցներին' անգամ մամուլի տեսություն անելիս տեղեկությունը հրապարակելուց առաջ նախ պաշտոնապես ճշտել այն»,-գրել է Գոռ Աբրահամյանը։

--00--ԶՀ