Մետրոպոլիտենում գրանցվել է երթեւեկության գրաֆիկի խախտում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

9

Մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երեւանի մետրոպոլիտենը»։

«Հարգելի՛ ուղևորներ,

Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 10:25-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանման պատճառով, գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 11:15-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- նշված է հայտարարության մեջ:

--00—ԻԴ

Տեսանյութեր