ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հրավերով օգոստոսի 18-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ուկրաինայի Լվով քաղաք, հայտնում է ermenihaber-ը։
Էրդողան-Զելենսկի հանդիպման ընթացքում քննարկվելnւ են թուրք-ուկրաինական հարաբերություններին առնչվող առանցքային հարցեր:
Այցի ընթացքում Ուկրաինայում նախատեսվում է եռակողմ հանդիպում՝ Էրդողանի, Զելենսկու և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ:
Նշված հանդիպման ընթացքում քննարկվելու են այն քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմը դիվանագիտական ճանապարհով դադարեցնելուն: Քննարկվելու է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը:
--00—ԻԴ