Սևանա լճի լողափում հեծանվանավակ է շրջվել. Ջրափրկարարներն օգնության են հասել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

տ

Օգոստոսի 17-ին, ժամը 12։23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են թեքված հեծանվանավակ, որի վրա գտնվող երկու քաղաքացիներ չեն կարողանում ինքնուրույն մոտենալ ափին։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ։

--00—ԻԴ