Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված անձանց

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

սա

«Աշտարակ» բժշկական կենտրոնից օգոստոսի 16-ին՝ ժամը 01։20-ին, ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած, պատռված վերքերով, մկանի և նյարդերի վնասումով բուժօգնության է դիմել 44-ամյա տղամարդ: Ժամը 02։20-ին նույն հիվանդանոցից դարձյալ հաղորդումներ էին ստացվել. այս անգամ մարմնական վնասվածքներով բուժօգնության էին տեղափոխվել 24-ամյա և 35-ամյա երկու երիտասարդ:

Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացնում են, որ ժամը 03.20-ին մեկ այլ բժշկական կենտրոնից էր ահազանգ ստացվել. կտրած-ծակած, պատռված վերքերով բուժօգնության էր տեղափոխվել 27-ամյա երիտասարդ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Կոշ համայնքի վարչական տարածքի հանդիսության սրահներից մեկում նույն համայնքի 29 և 44 տարեկան երկու բնակչի միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքն այնուհետև տեղափոխվել էր այլ տարածք, որտեղ նրանց էին միացել երեք երիտասարդ: Վիճաբանության ընթացքում 29-ամյա երիտասարդը դանակահարել էր հիվանդանոց տեղափոխված անձանց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

29-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

--00—ԻԴ