Երկրում ամենաթողություն է, դժբախտութունից հետո ենք իմանում խնդրի մասին, բայց հետևություն չենք անում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

Երկրում ամենաթողություն է, անտերություն, դժբախտութունից հետո ենք իմանում խնդիրների մասին: Ոչ թե պատճառներից ենք տեղյակ, այլ հետևանքներից։ Ցավոք, այս դեպքից հետո էլ հետևություններ չենք անում, մեր տունը կարգի բերելու ցանկություն չենք դրսևորում: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց 5165 շարժման առաջնորդ, հասարակական գործիչ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը:

Նրա խոսքով՝ անկախությունից հետո շատ շենքային կառույցներ այլ նպատակների համար են ծառայեցվել, և մտահոգություն չի եղել, թե որքանով են դրանք անվտանգ։ Բացի այդ, միշտ գզռվտոց է եղել՝ ով գնի, ով վաճառի։ Դա բոլոր իշխանությունների ձեռագիրն է, և Փաշինյանի իշխանությունը ոչնչով չի տարբերվում նախորդներից։

«Փաշինյանը պետք է իր տեղում լիներ, որ ցածր օղակներն էլ իրենց տեղում լինեին, ու նման ողբերգություն չլիներ, եթե անգամ ոչնչից տեղյակ չի եղել, ուրեմն՝ լավ ղեկավար չէ, տեղյակ չէ՝ ինչ է կատարվում: Այս դեպքից հետո, շատ կարճ ժամանակում պետք է պատիժներ, պատասխանատվություն կրողներ լինեն, բայց ե՞րբ ենք տեսել, որ նման բան լինի։ Այս երկրում բոլորն իրար վրա կոմպրոմատներ ունեն՝ նախկիններն ու ներկաններն իրար պահում են, արդյունքում տուժում է խեղճ ժողովուրդը»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում։