Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում միկրոավտոբուս է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

․

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 17-ին, ժամը 18։43-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։53-ին, մարվել՝ 18։57-ին։ Այրվել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։

--00--ԱՀ