Սեւան-Մարտունի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ ուղեւորը մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն oգոստոսի 17-ին` ժամը 23։12-ին, տեղեկություն է ստացվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Grand Cherokee» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1975 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, մոտ 15 մետր գլորվել եւ հայտնվել հարակից ձորակում։

Ավտոմեքենայի ուղեւոր Ս․ Ս․-ը (ծնված 1959 թ․) հոսպիտալացվել է Գավառի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւանի  Էրեբունի ԲԿ, որտեղ տուժածը մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված եւ մոտեցրել ավտոքարշակին։

--00--ԱՀ