Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է․ «Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի: Հիշեցնենք․ այդ տարածքների հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է: Դրանով փորձելու է ոչ միայն ժամանակ շահել եւ կոմունիկացիաների տեղափոխման գործն առաջ տանել, այլեւ խուսափել քննադատությունների ալիքից, որը նոր ուժով կծավալվի 25-ից հետո:

Աղավնոն Ադրբեջանին հանձնելու օրը՝ օգոստոսի 26-ը, Մեհրիբան Ալիեւայի ծննդյան օրն է։ Ուշագրավ է, որ Արցախը, որպես կանոն, մաս-մաս տրվել է Ադրբեջանի համար նշանակալից օրերին, ինչի համար էլ Փաշինյանին մեղադրում են Ալիեւի հետ ուղիղ կապի ու համագործակցության մեջ: Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին` Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառը՝ Քարվաճառն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, Բերձորը կհանձնվի Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ