Վրաերթի ենթարկված 80-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

․

Օգոստոսի 15-ին, ժամը 16.30-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Խորենացու փողոցում վրաերթի էր ենթարկել 80-ամյա Մարգարիտա Ռ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Օգոստոսի 16-ին, ժամը 07.50-ին, Մարգարիտա Ռ.-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

--00--ԱՀ