Ահաբեկչական գործողությունը բացառվում է․ «Սուրմալու»-ում ծուխ է նկատվել, փախնող մարդիկ, հետո պայթյուն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

Արդյո՞ք դիտարկել եք «Սուրմալու»-ի պայթյունի ահաբեկչության վարկածը և արդյո՞ք ունենք այս հանգամանքը հիմնավորող կամ բացառող փաստարկ։ Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հրաց ուղղեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին։

Քյարամյանը պատասխանելով հարցին, նշեց, որ Քննչական կոմիտեում տարբեր վարկածներ են քննվում, այդ թվում նաև ահաբեկչության վարկածը․ «Այս պահին չկա որևէ փաստական տվյալ, որը կվկայի ահաբեկչության կամ որևէ այլ հանցակազմի առկայության վերաբերյալ»։

Վարչապետը հավելեց նաև, որ տարբեր տեսագրությունների ուսումնասիրություններից կարելի է ենթադրել, որ ահաբեկչական գործողության տրամաբանությունը բացառվում է, որովհետև ծուխ կա, փախնող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԻԴ