Դավիթ Տոնոյանը առանց որևէ իրավական հիմքի մնում է կալանքի տակ․փաստաբանական խումբ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

սդս
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

Մեկ շաբաթից ավել՝ 09.08.2022-ից մինչ օրս, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստ չի նշանակվում:

Ավելին՝ հայտնի չէ, թե երբ կնշանակվի հաջորդ դատական նիստը և ում կողմից: Արհեստածին Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման հետ կապված խառնաշփոթության արդյունքում, հաշվի առնելով, որ 2022 թ. հունվարից մինչ այս պահը քրեական գործով դատաքննության փուլն այդպես էլ չի սկսվել, դատավոր Մանվել Շահվերդյանը ձեռնպահ է մնում դատական նիստ նշանակելուց, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի և <<ՀՀ դատական օրենսգիրք>> սահմանադրական օրենքի փոփոխությունների՝ իրավասու չէ այլևս հիշյալ քրեական գործը քննելու:

Սակայն գործը նաեւ չի ուղարկվում նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարան, ինչի արդյունքում Դավիթ Տոնոյանը շարունակում է առանց որևէ իրավական հիմքի մնալ կալանքի տակ: Իրավական անկատարության և ամենաթողության այս մթնոլորտի պայմաններում սպասելի է, որ դեռ մեկ ամիս, գուցե և ավելի, կոպտորեն խախտելով քրեական վարույթի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության կարևորագույն սկզբունքը, Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ անազատության մեջ, ինչը կլրացնի վերջինիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի կոպիտ խախտումների շարքը:

--00—ԻԴ