Շվեդիան եւ Ֆինլանդիան չեն կատարել Թուրքիայի պահանջներն արտահանձնման հարցում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

հասարակական

Շվեդիան եւ Ֆինլանդիան մինչեւ այժմ չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Անկարայի սպասումներին համապատասխան. ՆԱՏՕ-ին այդ երկրների անդամակցության գործընթացը կարգելակվի պարտավորությունները չկատարելու դեպքում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդագը: Շվեդիան եւ Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ  ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ: Սկզբում Թուրքիան արգելափակել Է այդ հայտերի քննարկման գործընթացի սկսումը, իսկ հետո՝ հունիսի 29-ին, Թուրքիան, Շվեդիան եւ Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել անվտանգության բնագավառում, որը նկատի Է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները: Թուրքիան իր հերթին հանել Է իր բոլոր առարկությունները եվրոպական այդ երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու առումով:

«Թուրքիայի դրական որոշումը չի նշանակում, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացն ավարտվել Է: Դա գործընթացի նախաձեռնման կամք Է: Եթե համաձայնագրում Թուրքիային տրված խոստումները կատարվեն, Թուրքիան կպահի իր խոսքը: Եթե դուք անեք այն, ինչ խոստացել եք, մենք «այո» կասենք անդամակցությանը: Հակառակ դեպքում գործընթացը կարգելակվի: Մինչեւ այժմ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի կառավարությունները չեն բավարարել արտահանձնման հարցում Թուրքիայի պահանջները Թուրքիայի սպասումներին համապատասխան… Նրանց կողմից արտահանձնված մարդն առնչություն չունի ահաբեկչական հանցագործությունների հետ»,-նախարարի խոսքը մեջբերում Է Milliyet թերթը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ՏՏ