Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

սա

Օգոստոսի 18-ին Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ և արժանապատիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանի ձեռամբ Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցվել:

«Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշել է, որ Տիրոջն ուղղված պատարագի միջոցով  հոգու փրկության, Տիրոջ փառաբանության և մարդու՝ դեպի Աստված գնացող երևույթն է հաստատվում:

Սրբազանը կարևորել է Աստծո պարգևածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը, ինչն անհրաժեշտ է իրականացնել ունեցածի նկատմամբ պարտաճանաչ ու բարի վերաբերմունքով:

--00—ԻԴ